Փոխարժեքներ
05 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
«Գելլափ» ինթերնեյշնլը հեռախոսային հարցում է իրականացրել ՀՀ 1100 քաղաքացիների շրջանում։ Հարցմանը մասնակցել են մեր հանրապետության բոլոր մարզերի մեր հայրենակիցները։ Եվ այսպես, հարցվածների ավելի քան 81 տոկոսը բացասական է գնահատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ 86.600 քկմ կազմող Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին, որի մեջ ներառվում է նաև Արցախը։
Ըստ Ձեզ հնարավո՞ր է Լեռնային Ղարաբաղի հայության գոյատևումը Ադրբեջանի կազմում՝ որպես ազգային փոքրամասնություն հարցին կտրականապես բացասական պատասխան է տվել հարցվածների 77.7 տոկոսը։ Ավելի շուտ հնարավոր չէ ասել են 8.7 տոկոս կազմող քաղաքացիները։ Այսինքն, հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ մոտ 86 տոկոսը, անհնարին է համարում Ադրբեջանի կազմում մեր հայրենակիցների գոյատևումը։
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքաղաքական և արտաքին մարտահրավերները, արդյո՞ք անհրաժեշտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ձևավորել նոր կառավարություն։ Հարցին միանշանակ պատասխանել է հարցվածների 41%-ը։ Ընտրությունների անցկացումն ավելի շուտ անհրաժեշտ է համարել հարցվածների 18,9%-ը։ Ստացվում է, որ հարցման մասնակիցների շուրջ 60 տոկոսն անհրաժեշտ է համարել արտահերթ ընտրությունների անցկացումն ու նոր կառավարության ձևավորումը։
Իսկ Փաշինյանի գործելաոճին համաձայն չէ հարցման մասնակից մեր հայրենակիցների 71.3 տոկոսը։ Հարցին բացարձակ բացասական պատասխան է տվել մասնակիցների 47.1 տոկոսը, ավելի շուտ բացասական վերաբերմունք է արտահայտել 24.2 տոկոսը։