Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա ապրիլ ամսին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 29,4 տոկոսով: Իսկ ամբողջ հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ գործարքների թիվը ապրիլին նվազել է 15.8 տոկոսով: Անշարժ գույքի շուկայում տիրող այս իրավիճակը արտացոլում է ՀՀ սոցիալ-տնտեսական ճգնաժամային իրավիճակը: Անշարժ գույքի նկատմամբ գործարքների թվի նման գահավիժում արձանագրվել է 2008-2009 թվականների ճգնաժամի ընթացքում:
Հրապարակված այլ ցացանիշներ ևս ցույց են տալիս տնտեսության տխուր վիճակը: Մասնավորապես կտրուկ նվազել են հիպոթեկային գործարքները: Անցած տարվա ապրիլի համեմատ այդպիսի գործարքների թիվը կրճատվել է 41.2 տոկոսով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։