|
Փոխարժեքներ
09 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ կարող էր միջամտել գործին, որն ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը վարում է Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի դեմ, եթե դա ծառայի երկրի ազգային անվտանգության շահերին կամ օգնի ապահովել Պեկինի հետ առևտրային գործարքը. հայտնում է ТАСС-ը:
«Եթե համարեմ, որ դա երկրի համար լավ է, եթե համարեմ, որ դա խոշորագույն առևտրային գործարք կլինի, որ երբևէ կնքվել է, ես անպայման կմիջամտեմ»,- ասել է նա:
Նշենք, որ Վանչժոուն ներկայումս ազատության մեջ է, նրան ազատ են արձակել գրավի դիմաց: