Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ քառօրյայում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած առաջարկությունը՝ Պերմյակովին հայ իրավապահներին փոխանցելու վերաբերյալ արժանցել է բացասական եզրակացության:
Հենց դրա շուրջ էլ ծավալվեցին բոլոր խմբակցությունների կարծիքներն ու հայտարարությունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ԱԺ պետա-իրավական հարցերի հանձնաժողովում ինքը առաջարկել է Զարուհի Փոստանջյանին հետաձգել այդ որոշումը, որպեսզի հանձնաժողովը հասցնի հարցումներ ուղարկել իրավասու մարմիններին Պերմյակովի գործի հետ կապված, սակայն հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի համաձայնել, միայն չորս պատգամավոր են կողմ քվեարկել, մնացածը ձեռնպահ են եղել:
«Այնուհետ մենք առաջարկեցինք հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, որ հանձնաժողովը շարունակի Պերմյակովի գործի հետ կապված պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմեն իրավասու մարմիններին : Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նածագծին»- ասաց Արծվիկ Մինասյանը:
ՕԵԿ և ՀԱԿ խմբայցությունները նույնպես առաջարկեցին Զարուհի Փոստանջյանին հետաձգել նախագծի առաջարկությունը , որովհետև միջպետական համաձայնագրերի հետ կան անճշտություններ: Իսկ եթե չհետաձգի, ապա ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը կողմ կքվեարկեն օրակարգում ընդգրկելու կապակցությամբ:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հայ ժողովուրդը անօրեն որոշումների ականատեսն է, երբ Ռուսաստանը չորս միլիարդանոց գործարք է կնքում Ադրբեջանի հետ՝ զենք վաճառելու վերաբերյալ, ուստի ԱԺ-ն պարտավոր է ընդունել հայտարարություն, որովհետև պետական մակարդակով անթույլատրելի է լռել Պերմյակովի հարցով, քանի որ մինչ այս պահը Հայաստանի իշխանությունները լռել են:
Գալուստ Սահակյանը նշեց. «Առաջարկներ եղան, որ որոշումը հետաձգվի մեկ տարով, ոչ թե այստեղ գալ խոսափողը տեսնել ու բարիդրացիական հարաբերություններ ստեղծել չգիտեմ ում հետ: Մեզ թվում է, որ երբ կարծիք ենք ունենում, ուրեմն դա բացարձակ ճշմարտություն է»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Պերմյակովի հարցի հետ կապված եղել են ԱԺ լսումներ, և որ հարցը գտնվում է բացառապես իրավաբանական հարթության մեջ. «Մենք չենք ցանկանում նրանց աշխատաքին միջամտել, ահա ինչու կոչ եմ անում մեր գործընկերներին ձեռնպահ լինել: ՀՀԿ-ն չի մասնակցի այս քննարկմանը»:
Քվեարկության պատկերը հետևյալն էր, Զարուհի Փոստանջյանի որոշման նախագիծը օրակարգ մտցնելուն կողմ քվեարկեց 42 պատգամավոր, դեմ՝ չկար, և մեկ պատգամավոր ձեռնպահ էր քվեարկել: ՀՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, և նախագիծը չանցավ օրակարգ: