|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Huawei չինական ընկերությունը ներկայացրել Է Android օպերացիոն համակարգով աշխատող Mate 30 և Mate 30 Pro ֆլագմանական շարքի սմարթֆոններ՝ առանց Google լիցենզիոն հավելվածների:
Շնորհանդեսի ժամանակ Huawei Consumer Group-ի գլխավոր տնօրեն Ռիչարդ Յուն հայտարարել Է, որ սմարթֆոնը «տեխնոլոգիական ճեղքում Է դարձել խցիկների չգերազանցված նոր համակարգով»:
Պատասխանելով Google-ի ծառայություններին վերաբերող հարցին՝ Յուն ասել է՝ չնայած ԱՄՆ իշխանությունների կողմից Huawei-ի հետ համագործակցելու ամերիկյան IT հսկայի համար սահմանված արգելքին, գնորդները կարող են ինքնուրույն ներբեռնել Google-ի մի քանի հավելվածներ կամ օգտվել հավելվածների հասանելի վեբ-տարբերակներից: «Մենք փորձում ենք ամեն ինչ անել սպառողների համար, բայց մեզ ժամանակ Է հարկավոր այդ խնդիրը լուծելու համար»,- ասել է նա:
Mate 30-ը և Mate 30 Pro-ն աշխատում են Kirin 990 պրոցեսորով՝ 5G ցանցերի օժանդակությամբ: Երկու սմարթֆոնի վրա Էլ տեղակայված են Leica խցիկներ. Mate 30-ն ունի երեք խցիկ, Mate 30 Pro-ն՝ չորս. լրացուցիչ տեղադրված Է օբյեկտիվ՝ ֆոնի կարգավորման հատուկ սենսորով:
Եվրոպայում Mate 30-ի արժեքն սկսվում Է 799 եվրոյից, Mate 30 Pro-ինը, առանց 5G-ի օժանդակության, 1099 եվրոյից, իսկ օժանդակությամբ՝ 1199 եվրոյից: