|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Չինական Huawei ընկերությունն անհայտ ժամկետով հետաձգել է Matebook նոութբուքի նոր վարկածի ցուցադրությունը. հայտնում է РИА Новости-ն:
Նոր մոդելը պետք է ներկայացվեր այս շաբաթ` Շանհայում CES Asia ցուցահանդեսի ժամանակ, սակայն պատժամիջոցների պատճառով ցուցադրությունը հետաձգվել է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Huawei-ն ընդգրկվել է ԱՄՆ առևտրի նախարարության սև ցուցակում: Դա արգելքներ է ստեղծում ընկերության կողմից ամերիկյան ընկերություններից բաղադրիչներ գնելու համար: Ընկերության համար նաև ավելի բարդ կլինի իր ապրանքը վաճառել ԱՄՆ-ում: