Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը որոշել է միջամտել ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցող սկանդալային իրադարձություններին միմիայն նախարարության լիազորությունների շրջանակում:
Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նորություններ կան ճարտարագիտական համալսարանում զարգացող սեքս-սկանդալի վերաբերյալ, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչ է տեղի ունենում պոլիտեխնիկում, բայց այդ «սեքս-սկանդալ» արտահայտությունը լրագրողները սիրեցին»:
Նա նշեց, որ ցավում է այդ պատմությունների համար, ցավում է, որ համալսարանի ռեկտորն ու աշխատակիցները չեն գործադրում ջանքեր, որպեսզի բուհը դադարի դառնալ բացասական լրահոսի ու թեժ վերնագրերի թեմա: «Իմ մտահոգությունը և անհանգստությունը, բնականաբար, արտահայտվելու է իմ լիազորությունների շրջանակում գործողությունների մեջ»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ պետք է տարանջատել հարուցված քրեական գործը, որի վրա ԿԳ նախարարությունը չունի լիազորություն` ազդելու, և հնչեղություն ստացած մի քանի խնդիրներ, հատկապես` պրոռեկտորին և ՏՏ վարչության պետին աշխատանքից ազատելու փաստերը, որոնց կապակցությամբ ԿԳ նախարարին են ուղղվել բաց նամակներ ու պաշտոնական գրություններ, որպեսզի նախարարը միջամտի:
«Իմ միջամտությունը կլինի օրենքի շրջանակներում, համապատասխան քայլեր կձեռնարկվեն նախարարության կողմից: Իսկ թե ի՞նչ որոշումներ կկայացվեն իմ կողմից, պետք է սպասել, որովհետև կախված է այն բանից, թե ինչ կհայտնաբերենք մենք` երկու կողմին էլ լսելով: Լինելու ենք բացարձակապես անաչառ, բացարձակապես արդար»,- ասաց Արմեն Աշոտյանը: