կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-21 09:06
Իրավական

Նոր Նորքի ձերբակալված զինկոմը ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի հորաքրոջ որդին է

Նոր Նորքի ձերբակալված զինկոմը ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի հորաքրոջ որդին է

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մարտի 19-ին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Զախարյանը և Զորակոչային բաժնի տեսուչ Տիգրան Հովհաննիսյանը։

 

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ. Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է։ Հիշեցնենք, որ նրան պաշտոնանկ արեցին, քանի որ ոստիկանության զենք-զինամթերքը գաղտնի վաճառել էր»։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։