Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախընտրական քարոզչությունն իրականացնելու համար քաղաքական բոլոր կուսակցությունները և դաշինքներն ունեցել են հավասար պայմաններ, այդ թվում՝ անվճար եթերաժամից օգտվելու հարցում: Իսկ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվել են ՀՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան: Սա արձանագրում է ԱՊՀ դիտորդական առաքելությունը:
«Ընտրություններն անցկացվել են բազմակուսակցականության հիման վրա, եղել են բաց և թափանցիկ: ԿԸՀ-ն ապահովել է ընտրողների ազատ կամաարտահայտության համար անհրաժեշտ պայմաններ»,- լրագրողներին ասաց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին՝ լրացնելով, որ արձանագրված ոչ նշանակալի խախտումները չէին կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա:
ՌԴ ԿԸՀ անդամ Նիկոլայ Լևիչևը հավելեց, որ շատ տեղամասեր տեղակայված են եղել 2-րդ և 3-րդ հարկերում, ինչի պատճառով հաշմանդամություն ունեցող ընտրողները չեն կարողացել կատարել իրենց քաղաքացիական պարտքը: Նաև` ընտրատեղամասերում միջազգային դիտորդներից հիմնականում չեն պահանջել անձը հաստատող փաստաթուղթ, այսինքն՝ վստահել են նրանց խոսքին և բեյջի առկայությանը:
Օրվա ընթացքում ԱՊՀ դիտորդական խումբը դեկտեմբերի 9-ին դիտարկում է իրականացրել Երևանի 89 ընտրատեղամասերում, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի բնակավայրերում։ Բացի այդ` ԱՊՀ ՄԽՎ դիտորդներն այցելել են երկու շրջանային ընտրական հանձնաժողովներ, որտեղ այցելության պահին քվեարկության ամփոփիչ տվյալներ են ստացել։