կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-10 10:21
Քաղաքական

Մշտական բնակության մեկնող անձանց հաշվառումից հանելու ընթացակարգ չկա

Մշտական բնակության մեկնող անձանց հաշվառումից հանելու ընթացակարգ չկա
Ոստիկանությունը պարզաբանումներ է տվել Ստյոպա Սաֆարյանի այն մեկնաբանությունների վերաբերյալ, որ Հայաստանի ընտրողների թիվն աճել է:
«Հայաստանի Հանրապետությունից մշտապես բնակության մեկնողների թվի և ընտրողների ռեգիստրում հաշվառվածների թվի միջև անմիջականորեն կապ գոյություն չունի, քանի որ օտարերկրյա պետության մշտական բնակության վայր ժամանելուց հետո ՀՀ քաղաքացները, որպես կանոն, հյուպատոսական մարմիններ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու մասին դիմումներ չեն ներկայացնում:
Մշտական բնակության մեկնող անձանց հաշվառումից մեխանիկորեն հանելու ոչ տեխնիկական և ոչ էլ իրավական ընթացակարգեր գոյություն չունեն:
Ինչ վերաբերում է ընտրողների թվի աճին, ապա պարզաբանում ենք հետևյալը.
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում էր 2,485,844, իսկ 2013 թ. հունվարի 6-ի դրությամբ՝ ընտրողների նախնական թիվը (2012 թ. մայիսի 6-ից մինչև 2013 թ. հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածում) աճել է 25,053-ով:
Մասնավորաբար, նոր հաշվառման, 18 տարին լրանալու, առաջին անգամ անձնագրավորվելու, զինվորական ծառայությունից զորացրվելու կապակցությամբ 60.645 քաղաքացի ընդգրկվել է ընտրողների ցուցակ (միայն 18 տարին լրանալու կապակցությամբ` 29,986 ընտրող):
Նույն ժամանակահատվածում մահվան, սեփականատիրոջ դիմումի, զորակոչվելու, ինչպես և այլ հիմքերով հաշվառումից հանվել է 35,592 քաղաքացի (միայն մահվան հիմքով` 15,572 ընտրող):