Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դավիթ Շահնազարյանին բերման ենթարկելու միտք և հիմք չկա: Եթե հայտարարություն է անում, որից հետո չի գալիս ԱԱԾ, ժողովուրդը թող գնահատի` նրա խոսքն ինչ արժեք ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելուն և նրա հայտարարությանը, որ չի պատրաստվում ներկայանալ ԱԱԾ:
Նրա խոսքով` Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ` իր կողմից արված առերևույթ արած հայտարարությունների վերաբերյալ պարզաբանում տալու համար: «Շահնազարյանը չի ներկայացել ԱԱԾ, չի ներկայացրել որևէ հիմնավորող փաստարկ, այլ հայտարարել է, որ դա քաղաքական հայտարարություն է: Այսօր ուզում եմ կոչ անել բոլորին` ովքեր ունեն տեղեկություններ, որոնք կհիմնավորեն այն պնդումը, որ Արցախին կամ ՀՀ-ին որևէ բան է սպառնում, թող գան ԱԱԾ ու համապատասխան հաղորդում տան: Իսկ եթե Շահնազարյանը հրաժարվում է գալ ԱԱԾ, սա փաստացի ցույց է տալիս, թե ինչ նպատակներ է հետապնդել նրա հայտարարությունը: Բոլորը կգնահատեն` Շահնազարյանի հայտարարություններն արժեք ունե՞ն, թե՞ ոչ»,- Վանեցյանը: