|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևորը չէ. այսօր լրագրողների հետ զրույցում հերթական անգամ շեշտեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ենթադրենք` այս պահին Խաչատուրովն է, բայց 2020-ին էլ ինքը չէ: Դա՞ է պրոբլեմը, դա չէ, շատ ավելի լուրջ պրոբլեմներ կան, որոնք շատ լուրջ ձևով քննարկվում են, և ԵԱՏՄ տնտեսական խորհրդի վերջին նիստում էլ շատ լուրջ ձևով քննարկվեցին»,-ասաց նա՝ պնդելով, որ ՀԱՊԿ-ի նիստ տեղի չի ունեցել, և դրանով ամեն ինչ ասված է:
Լրագրողները, պատեհ առիթն օգտագործելով, հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ գործ չի հարուցվում, երբ ավելի վաղ հայտարարել էր, թե գործարարները ճամպրուկով փող են տարել նրան: Փաշինյանն արձագանքեց. «Դա ևս մեկ ապացույց է, որ քննչական մարմինները գործում են ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալների»: