|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իջևանում գտնվող ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել է բողոքի ակցիա իրականացնող ցուցարարների հետ: Հիշեցնենք, որ բողոքի ակցիան Իջևանում մեկնարկել է երեկ երեկոյան, ցուցարարները ճանապարհ են փակել` պահանջելով թույլ տալ անտառահատուներ իրականացնել:Երեկ նաև բախումներ են արձանագրվել ոստիկանների ու ցուցարարների միջև, որի հետևանքով նաև ոստիկաններ են տուժել:
«Այլևս որևէ մեկին մենք թույլ չենք տալու, որ անօրինական գործողություններ կատարեն, մտնեն անտառ»,-ցուցարարներին ասաց Վալերիյ Օսիպյանը:
Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ երեկ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության գործողությունները իրավաչափ են եղել, օրենքին համապատասխան:«Երբ դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել և խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին, չեմ բացառում, որ դրանց ընթացքում կապտուկներ առաջանան: Բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ, բացառում եմ, հնարավոր չէ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը: