|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության մեջ ամենաարդար և աննախադեպ ընտրություններ, որում կհամոզվեք մի քանի ժամ հետո. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով` այս պահին հանրապետության օպերատիվ իրավիճակը հսկվում է, որևէ արտառոց դեպք դեռ տեղի չի ունեցել: «Մեկ-երկու դեպք է եղել, որ հոսանքազրկված է եղել ընտրատեղամասը, բայց շատ արագ կարգավորվել են խնդիրները: Ընտրակաշառքի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չունենք, և եթե լինեն նման դեպքեր, թե' մենք արագ կարձագանքենք, թե' ոստիկանությունը»,-ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով` ինքն ընտրել է հանուն ազատ և անկախ Հայաստանի, հանուն այն Հայաստանի, որտեղ քաղաքացին է ընտրելու, թե ով է լինելու իշխանությունը: