կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-13 15:25
Քաղաքական

Ուորլիքի ելույթում առավել կարեւոր հարցերը, չգիտես` ինչու, մշուշով են պատված. Վիկտոր Սողոմոնյան

Ուորլիքի ելույթում առավել կարեւոր հարցերը, չգիտես` ինչու, մշուշով են պատված. Վիկտոր Սողոմոնյան

 Ներկայացնում ենք «Մեդիամաքս»-ի`  ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի հետ հարցազրույցը:

 

- Մայիսի 7-ին Երեւանում ԱՄՆ դեսպանատունը հրապարակեց Կարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթի տեքստը, որտեղ դիվանագետը մանրամասն անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտության թեմային: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ելույթը:

 

- Շրջանցելով ելույթի մեծ մասը, որտեղ արտահայտվում են հակամարտության եւ առհասարակ աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ համանախագահի անձնական հայացքները, պետք է նշեմ, որ ելույթի ընթացքում հնչեցված 6 կետերը, որոնք, պարոն Ուորլիքի խոսքերով, արտացոլում են ««ամրագրված» փոխզիջման հիմնական տարրերը» եւ «կազմում են ԱՄՆ-ի քաղաքականության հիմքը ԵԱՀԿ ՄԽ գործունեության եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ», լուրջ մտահոգության առիթ են տալիս:

 

Հրապարակված կետերը, եթե դրանք այս պահին դրված են բանակցային գործընթացի հիմքում, անընդունելի հետքայլ են հայկական կողմի համար` հայտնի Մադրիդյան սկզբունքների համեմատ: Դա նախեւառաջ ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի որոշման հարցի աղոտ ու գործնականում անիրագործելի ձեւակերպումն է`առանց պլեբիսցիտի հիշատակման, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ բանաձեւը:

 

- Վերջին օրերին շատ կարծիքներ հնչեցին այն մասին, որ Ջեյմս Ուորլիքը ոչ մի նոր բան չի ասել, այլ կրկնել է հենց Մադրիդյան սկզբունքներում ամրագրված հիմնադրույթները:

 

- Պատասխանի փոխարեն կառաջարկեմ հրապարակել Մադրիդյան փաստաթղթի այն դրույթները, որոնք վերաբերում են իմ կողմից հիշատակված խնդիրներին` հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը ճանաչելուն եւ Լաչինի միջանցքի կարգավիճակին: Դրանց համեմատությունը համապատասխան «Ուորլիքի դրույթների» հետ հստակ ցույց կտա առկա տարբերությունը:

 

Մարամասները` սկզբնաղբյուր կայքում: