Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեւական ժամանակ է` տարբեր լրատվամիջոցներ գրում են, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը: Ավելին` թերթերից մեկն էլ այսօր գրել է, որ, ըստ որոշ տեղեկությունների, ԲՀԿ երեկվա քաղխորհրդի նիստում այս հարցի շուրջ կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հետաձգել նիստը:
Yerkir.am-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձել է պարզել, թե ճի՞շտ է, որ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Սեդրակ Քոչարյանը:
Սողոմոնյանը նախ հայտնեց, որ, բնականաբար, ԲՀԿ-ի ցուցակից տեղյակ չէ, բայց նաեւ վստահեցրեց. «Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»:
Այն, որ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Քոչարյանի որդին, «աբսուրդ» որակեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նաեւ հայտարարեց, որ այդ տեղեկատվությունը կոնկրետ մեկ կենտրոնից ուղղորդվող, «գցված» ապատեղեկատվություն է:
«Նման քննարկում` ո'չ հեռավոր, ո'չ մոտավոր, ո'չ էլ ակնարկներով, չի եղել եւ չի լինելու»,- նշեց Զոհրաբյանը:
Դիտարկմանը, որ հնարավո՞ր է` ցուցակը գլխավորի ՄԱԿ ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, նա ասաց, որ այդ հարցին հիմա չի կարող պատասխանել, եւ որ առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում ԲՀԿ-ի ցուցակը պարզ կլինի: