|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ազգային ժողովի հերթական նիստն այսօր այդպես էլ չկայացավ:
Հայտնել էինք, որ առավոտյան նիստը չկայացավ, քանի որ քվորում չկար: Ըստ Աժ կանոնակարգի` քվորում չլինելու դեպքում 4 ժամվա ընթացքում պատգամավորները պետք է գրանցվեն: Նիստը կայանալու համար անհրաժեշտ է 53 պատգամավորի ներկայություն: Սահմանված 4 ժամը լրանալուց հետո գրանցվել էր ընդամենը 26 պատգամավոր:
«Այսօրվա նիստը համարում եմ չկայացած»,- ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ օրակարգում էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին մանդատից զրկելու հարցը: Երեկ ՀՀ գլխավոր դատախազն Արամ Հարությունյանի կալանավորմանը համաձայնություն տալու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ: