կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-29 18:41
Քաղաքական

ՕԵԿ-ի հրավիրած արտահերթ նիստը չկայացավ քվորում չունենալու պատճառով

ՕԵԿ-ի հրավիրած արտահերթ նիստը չկայացավ քվորում չունենալու պատճառով

Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ էր գումարել ժամը 18:30-ին, որը հրավիրել էր ՕԵԿ խմբակցությունը: Նիստում պետք է քննարկվեին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Վարչական հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, ըստ այդմ` պետք է լուծում տրվեր ԴԱՀԿ-ի կողմից, առանց դատարանի որոշման, քաղաքացիների գույքի և հաշիվների վրա կալանք դնելու խնդրին:  

 

Ավելի վաղ, սակայն,  ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր,  որ «Հանրապետական» խմբակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել արտահերթ նիստին:


Արտահերթ նիստին մասնակցելու համար ներկա էին ԲՀԿ խմբակցության մի շարք պատգամավորներ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավորները, ՕԵԿ պատգամավորները: ՀՀԿ-ից ներկա էին միայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Գրանցվել էր 32 պատգամավոր:

 

Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում չկա, սակայն գործում է բաց ռեժիմի գրանցում, ըստ այդմ` պատգամավորները կարող են գրանցվել երեք ժամվա ընթացքում:  

 

Նշենք, որ արտահերթ նիստի համար հավաքվել էր 44 ստորագրություն, մինչդեռ նիստին գրանցվել էր 32 պատգամավոր: