Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ՀՀ Վարչական դատարանի կարգադրիչների ծառայության պետ Էդվարդ Հովհաննիսյանը Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լիլիթ Թադեւոսյանի հետ հանդիպմանը սպասող ազատամարտիկներին տեղեկացրեց, որ դատավորը տեղում չէ և, եթե տեղում էլ լիներ, չէր կարող նրանց ընդունել: Եթե ինչ-որ հարցեր ունեն, ապա կարող են պաշտպանի միջոցով փոխանցել:
Yerkir.am-ը Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա լիազորված է գործունեություն ծավալել մեկ այլ դատարանում: «Սաղ Հայաստանից կարան գան ստեղ, հավաքվեն, ես կողքի դատարանից չե՞մ կարա գամ»,- սա էր նրա պատասխանը:
Քիչ հետո պարզվեց, որ Վերաքննիչ դատարանի կարգադրիչների ծառայութան պետի պաշտոնը թափուր է մնացել, և Հովհաննիսյանը ժամանակավորապես երկու դատարանում էլ վերահսկողություն է իրականացնում: