Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր` ժամը 10:00-ին, պետք է տեղի ունենար ՀԱԿ-իշխանություն երկխոսության հերթական հանդիպումը: Սակայն այն անհայտ պատճառներով հետաձգվել է:
Փորձեցինք պարզել, թե ինչու հանդիպումը չի կայացել: Կառավարության հանդիսությունների տան մուտքը հսկող ոստիկաններն ասացին, որ կողմերը չեն ներկայացել: Իսկ ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ԵՐԿԻՐ-ին ասաց, որ այսօր` ժամը 13-ին, ՀԱԿ գրասենյակում նախատեսված է Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի մամլո ասուլիսը, ոի ընթացքում էլ կհնչեն բոլոր հարցերի պատասխանները:
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպման ժամանակ, որը տեւել էր ավելի քան 5 ժամ, կոալիցիան ներկայացրել էր արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը բացառող` իր ավելի քան 130 էջանոց փաստաթղթի 2/3-ը: Իսկ այսօր նախատեսվում էր շարունակել փաստաթղթի ընթերցանությունը:
Թե ինչո՞ւ չի կայացել հանդիպումը, եւ կկայանա՞, արդյոք, ընդհանրապես, այս պահին դժվար է ասել: Եթե կողմերը որոշել են դադարեցնել հանդիպումները, ապա ինչո՞ւ հիմա, այս պահին: Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում: