|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Այսօր Շենգավիթի ծննդատան մոտ իրար են բախվել Toyota մակնիշի տաքսի ու «ԳԱԶել» մակնիշի մարդատար, որում երեխաներ են եղել: Նրանցից մի քանիսին տեղափոխել են հիվանդանոց:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 8 երեխա է տեղափոխվել հիվանդանոց:
«Երեխաներն ամբուլատոր հետազոտության են ենթարկվել: Նրանք, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չեն ստացել, որպեսզի հոսպիտալացվեին: Երեխաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից»,- ասաց նա: