|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փաստաթղթեր է ուզել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղաների ծառայության վերաբերյալ մանրամասները ճշտելու համար: Ճամբարակում «Իմ քայլի» քարոզարշավի ժամանակ նա նշեց, որ իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնք հետաքրքիր փաստերի մասին են խոսում:
«Ասում են` նախընտրական շահարկում է, էժան շահարկում է, Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են: Սակայն ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, և հիմա պաշտոնապես ասում եմ` Քոչարյանի երկու որդիները ծառայել են Երևանում, ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում: Նրանք ծառայել են պաշտպանության նախարարության վարչական մասում: Որդիներից մեկն էլ ձևակերպված է եղել որպես վարորդ. պետական ավտոն դրել են տակը` որտեղ ուզել, գնացել է` պետության բենզինի հաշվին: Էդ ինչո՞ւ եք այդպես ոգևորվել»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ եթե ինքն ինչ-որ բան է ասում, գիտի, թե ինչ է ասում, և եթե որևէ մեկն իր ասածը կասկածի տակ դնի, փաստերով ու փաստաթղթերով կապացուցի: