|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ-ը կոչ է անում ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Պյոտր Պորոշենկոյին` մասնակցել Կերչի նեղուցում իրավիճակի կարգավորման գործին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունում. հայտնում է ТАСС-ը:
«Մենք կոչ ենք անում կողմերին` զսպվածություն ցուցաբերել և հետևել իրենց միջազգային պարտավորություններին ու պարտականություններին: Մենք կոչ ենք անում նախագահ Պորոշենկոյին և Պուտինին` մասնակցել իրավիճակի կարգավորմանը: Հաստատում ենք մեր աջակցությունը «նորմանդական քառյակ»-ի ձևաչափին»,- ասվում է հայտարարությունում:
Կիրակի ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված: