|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
30 միջազգային կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են Ադրբեջանի իշխանություններին` կոչ անելով ազատ արձակել խոսքի ազատության համար ձերբակալվածներին. հայտնում է Contact.az-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԵԽԽՎ-ի` անարդար դատավարությունների և ազատությունների ոտնահարման մասին բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանում 70 խաղաղ ցուցարար է ձերբակալվել, որոնց թվում` նաև բլոգերներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, ինչպես նաև ԵԽ կառույցի ներկայացուցիչ:
Կազմակերպությունները նշել են նաև գրող Աքրամ Այլիսլիի նկատմամբ հալածանքները, ինչպես նաև վերջերս Ադրբեջանի մամուլի խորհրդի` համացանցը գրաքննության ենթարկելու մասին որոշումը: