|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
ԵԱՀԿ Մշտական խորհուրդն այսօր հատուկ նիստ կհրավիրի` Ուկրաինայի պահանջով. հայտնում է Газета.ру-ն:
Նշենք, որ արտակարգ նիստ է հրավիրելու նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Երեկ ուկրաինական մի քանի նավեր հատել են ՌԴ-ի սահմանը: Դրանք մտել են ռուսական` ժամանակավորապես փակ ջրատարածք և չեն ենթարկվել ռուսական կողմի նախազգուշացումներին: Ռուսական կողմը կրակ է բացել, վիրավորվել է 3 ուկրաինացի զինվորական, նրանց բժշկական օգնություն են ցույց տվել, կյանքին սպառնացող վտանգ չկա: Նավերը ձերբակալվել են:
ՌԴ-ն քրեական գործ է հարուցել և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել Ազովի ծովում ստեղծված իրավիճակի հետ կապված:
Ուկրաինան կատարվածից հետո ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում է կայացրել: