Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ գումարել՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը քննարկելու համար:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նամակ է հղել Ալբանիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` խնդրելով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ գումարել`Ղարաբաղյան հակամարտության գոտում սրումը քննարկելու համար:
Հունական կողմի նախաձեռնությունը նպատակ ունի քննարկում անցկացնել ԵԱՀԿ-ում` երկու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ու դիտարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը մնում է բանակցությունների անհապաղ վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Վերոհիշյալ նամակը կապված է Հունաստանի` ճգնաժամն անմիջապես լիցքաթափելու ջանքերին նպաստելու պատրաստակամության հետ` պատրաստակամություն, որը Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտնել էր իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանին վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Հունաստանի ԱԳՆ-ն միևնույն ժամանակ տեղեկացնում է՝ վաղը Դենդիասը նախատեսում է կրկին կապ հաստատել իր հայ գործընկերոջ հետ:
Հունաստանը վստահ է է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, այլ ոչ թե զենքով: Հունաստանը հավանություն չի տալիս երրորդ կողմի միջամտություններին, որոնք խթանում են լարվածությունը: Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա գործողություններից ու հայտարարւթյոուններից, որոնք այդ ուղղությամբ են շարժվում»: