Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, Խորհրդարանում տեղի է ունեցել ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին, որը վարել են մշտական հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Արամ Գրիգորյանը, ներկայացվել է «ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության և տեղեկատվության ոլորտներին հատկացվող գումարների հարցը:
ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը նշել է, որ 2019 թվականի բյուջեի նախագծով գերատեսչության համար որպես ծախսային մաս նախատեսված է 787 միլիոն դրամ:«Ընթացիկ տարվա համեմատ՝ տարբերությունը շատ քիչ է՝ 3.8 միլիոն դրամ ավելացում, որը կապված է արտերկրում մեր ներկայացուցչությունների ֆինանսավորման հետ: Դա պայմանավորված է արտարժույթի փոխարժեքի տարբերությամբ: Բացի դրանից, նշեմ, որ հունվարի մեկից նախատեսում ենք պայմաններ ստեղծել, որպեսզի օտարերկրյա քաղաքացիներն Արցախի տարածք մուտք գործելուց առաջ ստանան արտոնագրեր: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Ուշադրության կենտրոնում է անցակետերում համապատասխան պայմանների ստեղծումը, և արդեն առաջխաղացում կա»,- ավելացրել է Մ. Մաիլյանը:Նիստին պատգամավորներն առաջադրել են ոլորտների ծախսերին և գործունեությանը վերաբերող հարցեր: