Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում է դիվանագիտական արտոնություններ և անձեռնխելիություն սահմանել ՀՀ պետական հատուկ ծառայությունների աշխատակցի կամ պաշտոնյայի կամ ցանկացած հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձի` ներկայացուցչություն մուտք գործելու համար: Մասնավորապես` ներկայացուցչությունն անձեռնմխելիություն կունենա դատական գործընթացներից եւ հարկադիր կատարման միջոցներից` բացառությամբ որոշ դեպքերի:
Ներկայացուցչության գույքը եւ ակտիվներն անձեռնմխելի կլինեն եւ ենթակա չեն լինի վարչական ու ժամանակավոր դատական սահմանափակումների: Ներկայացուցչության գույքը եւ ակտիվները, անկախ դրանց գտնվելու վայրից, անձեռնմխելի կլինեն եւ ենթակա չեն լինի որեւէ տեսակի առգրավման, բռնագրավման, սեփականազրկման եւ կալանքի:
Համաձայնագրով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը նպատակ չունեն ներկայացուցչության անձնակազմին կամ փորձագետներին անձնական առավելություններ շնորհել: Դրանք շնորհվելու են` բացառապես ապահովելու համար, որ ներկայացուցչությունը կարողանա ցանկացած ժամանակ անարգել իրականացնել իր պաշտոնական գործունեությունը, եւ այն անձինք, որոնց շնորհվել են այդ արտոնությունները, ունենան լիարժեք անկախություն:
Խոսելով նախագծի մասին` ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախագծում կան բազմաթիվ դրույթներ, որոնք հակասում են ներպետական օրենքներին և միջազգային համաձայնագրերին: Մասնավորապես` անձեռնմխելիության դրույթը հակասում է ՀՀ դատական օրենսգրքին: