կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-23 11:04
Հասարակություն

Նոր օրենք` Վրաստանում. հայ վարորդները ստիպված կլինեն երկիր մուտք գործելուց առաջ ապահովագրել մեքենան

Նոր օրենք` Վրաստանում. հայ վարորդները ստիպված կլինեն երկիր մուտք գործելուց առաջ ապահովագրել մեքենան

Վրաստանի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որն օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին պարտավորեցնում է  ապահովագրել փոխադրամիջոցը, եթե նրանք մտադիր են 15 օր Վրաստանում մնալ. հայտնում է sputnik-georgia.ru-ն:

Օրենքը, որն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, պետք է ստորագրի երկրի նախագահը:

Նշվում է, որ ապահովագրությունը կարելի է ստանալ սահմանային հսկիչ անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեքը կախված կլինի փոխադրամիջոցի տեսակից ու ապահովագրման ժամկետից: Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15,30,90 օր, ինչպես նաև 1 տարի ժամկետով: Ապահովագրությունը ծածկելու է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում կրած ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը:

Օրենքը խախտելու դեպքում վարորդները կտուգանվեն 100 լարիի (մոտ 39,2 դոլար) և 200 լարիի (մոտ 78,4 դոլար) չափով: Տուգանքի չափը կախված կլինի մեքենայի տեսակից:

Стоимость страховых пакетов в Грузии для машин с иностранными номерами