|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կատարված փոփոխություններից Դավիթ Հարությունյանը հատկապես կարեւորեց այն, որ «ընդդիմության վստահված անձի համար ընտրական հանձնաժողովի երկու անդամների արանքում տեղ կհատկացվի», որպեսզի նա կարողանա վերահսկել ընտրությունների ընթացքը: Նա շեշտեց, որ փոփոխված օրենսգրքով ընդդիմության ներկայացուցիչը դառնում է «գործող անձ» եւ նստում հանձնաժողովի անդամի կողքին:
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության, հատկապես` ՀՅԴ-ի մեղադրանքներին, թե իրենց հիմնական առաջարկները չեն ընդունվել, Դ. Հարությունյանն ասաց, որ դրանք քաղաքական հայտարարություններ են, իսկ ընդունված առաջարկությունների մասին ՀՅԴ-ն գերադասում է լռել:
Այնուհանդերձ, նա նշեց, որ ոչ մի երկրում հարյուր տոկոսով հնարավոր չէ բացառել ընտրակեղծիքները: Նրա խոսքով՝ ինչ-որ խախտումներ կարող են լինել, բայց իրենք հնարավոր ամեն ինչ արել են` դրանք բացառելու համար, անգամ փորձել են «կանխագուշակել», թե ինչ նոր մեխանիզմներ կարող են ծնվել, եւ կանխարգելիչ փոփոխություններ մտցնել՝ հաշվի առնելով, թե հնարամտությունը ինչ նոր մեխանիզմներ հորինելու հնարավորություն կարող է տալ: