Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը կանցկացնի «Լուսավորի'ր Հայաստանը» կարգախոսի ներքո: Այս մասին հրավիրված ասուլիսում տեղեկացրեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
ԼՀ նախընտրական շտաբի պետ Դավիթ Խաժակյանն էլ տեղեկացրեց, որ քարոզարշավը սկսելու են Սյունիքի մարզից, ընդ որում` ամբողջ քարոզարշավն իրականացվելու է 3 մակարդակով` համապետական, որը գլխավորելու են Էդմոն Մարուքյանը և ցուցակի երկրորդ հորիզոնական զբաղեցնող Մանե Թանդիլյանը, բակային հանդիպումներ Երևանում, ռեյտինգային թեկնածուների քարոզչություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին անցկացվելիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն և դաշինք:
Մյուս ուժերի կարգախոսներն են`
ՀՀԿ` «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»
ՀՅԴ` «Հավատարիմ հողին և հային»
«Իմ քայլը» դաշինք` «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` «Այլընտրանք` այո, ընդդիմություն` ոչ»
«Ազգային առաջընթաց» կուսակցություն` «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց»
«Մենք» կուսակցությունների դաշինք` «Ես ու դու մենք ենք»
ՕԵԿ` «Օրինականություն, ապահովություն, արդարություն»
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` «Ժամանակն է»
ԲՀԿ` «Մեր խոսքը գործ է» և «Հավատա, վստահիր, պահանջիր»: