կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 22:20
Իրավական

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի պատասխանը` փաստաբանի գրառմանը

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի պատասխանը` փաստաբանի գրառմանը

Դատարանների հանդեպ հանրային ցածր վստահությունից բողոքելիս մեր քաղաքացիները պետք է առերեսվեն նաև փաստաբանների մասնագիտական և մարդկային որակների հետ:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի հերթական ակնհայտ ստի ու զրպարտությանառիթով մեր հանրությանն ու հայ ժողովրդին, որի առջև երդվել եմ, հայտնում եմ հետևյալը.

Խնդրո առարկա փաստաբանական ընկերությունում իմ բաժնեմասն ամբողջությամբհանձնել եմ հավատարմագրային կառավարման ս.թ. 2018թ. մարտի 28-ից,

Նշված բաժնեմասն ամբողջությամբ օտարել եմ գործընկերներիս ս.թ. սեպտեմբերի 20-ից (որպիսի գործարքը գրանցման է ներկայացվել պետռեգիստր, և տվյալները թարմացված են):

Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը ստանձելու պահից՝ ս.թ. ապրիլի 9-ից, ձեռնարկատիրական գործունեությամբ չեմ զբաղվել (տե՛ս «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 5-րդ հոդվածը):

Հաշվի առնելով, որ իմ ողջ գիտակից կյանքում լծված եմ եղել մեր հայրենիքում իրավունքի գերակայության ապահովմանն ու իրավական պետության կառուցմանը, պատրաստվում եմ.

դիմել ՀՀ Փաստաբանների պալատ՝ սույն փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումով,

դիմել դատարան` պահանջելով հերքել զրպարտությունն ու վճարել փոխհատուցում:

Հարգանքով՝

Հայկ Հովհաննիսյան

 ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն