կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-29 16:02
Իրավական

Դիմել եմ Ազգային ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար. Գևորգ Դանիելյան

Դիմել եմ Ազգային ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար. Գևորգ Դանիելյան

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, համաձայն որի`ինքը դիմել է խորհրդարան` ԲԴԽ նոր անդամ ընտրելու համար: 

Նա մասնավորապես նշել է. «Նկատի ունենալով, որ մայիսի 24-ից Բարձրագույն դատական խորհրդում առկա է իրավաբան գիտնականի թափուր տեղ, Մայիսի 27-ին, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, դիմել եմ Ազգային ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար: 

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի ընտրության կարգը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածով, մասնավորապես այդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունն անցկացվում է պաշտոնը թափուր մնալուց հետո 3 ամսվա ընթացքում: 
Լրատվությանը հետաքրքրող մյուս հիմնական հարցին՝ կապված Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության հետ, կանդրադառնանք մայիսի 30-ին կայանալիք նիստում: