կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-22 16:46
Քաղաքական

Հայտնի են գրեթե բոլոր կուսակցությունների և դաշինքների կարգախոսները

Հայտնի են գրեթե բոլոր կուսակցությունների և դաշինքների կարգախոսները

Հայտնի են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի կարգախոսները:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Գորգիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կարգախոսը կհայտարարեն վաղը` ասուլիսի ժամանակ:

Մեզ չհաջողվեց պարզել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական կարգախոսը:

Մնացած ուժերինը հայտնի է:

ՀՀԿ` «Եթե մտահոգ ես, ընտրիր Հանրապետականին»

ՀՅԴ` «Հավատարիմ հողին և հային»

«Իմ քայլը» դաշինք` «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»

 «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն` «Այլընտրանք` այո, ընդդիմություն` ոչ»

 «Ազգային առաջընթաց» կուսակցություն` «Երկիրը կառուցելու ժամանակն է, ազգային առաջընթաց»

«Մենք» կուսակցությունների դաշինք` «Ես ու դու մենք ենք»

ՕԵԿ` «Օրինականություն, ապահովություն, արդարություն» 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` «Ժամանակն է»

ԲՀԿ` «Մեր խոսքը գործ է» և «Հավատա, վստահիր, պահանջիր»

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 ուժ: