Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի այցելությունները մարզեր ոչ մի օրենք չեն խախտվում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն առաջին իսկ օրից այցելել է մարզեր:
«Օրենքը հստակ ասում է, որ քարոզչությունը կարող է լինել` վերջին ընտրությունների նույնիսկ երկրորդ օրից սկսած, իսկ քարոզարշավի համար տրված այդ 12 օրով պարզապես կարգավորվում են կանոնները, որոնք գործելու են, որ բոլորի համար ապահովեն հավասար պայմաններ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրության երկրորդ օրվանից մինչ պաշտոնական քարոզչության մեկնարկի օրը կարող է զբաղվել քարոզչությամբ: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի այցերի լուսաբանմանը, ասեմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի տիրապետում որևէ հեռուստաալիքի: Իսկ Հանրային հեռուստաըկերությունը ցուցադրում է այն, ինչ կա, ապահովում է ուղիղ եթերներ, որը չի եղել նախկինում: Բոլոր հեռուստաընկերություններն աշխատում են ուղիղ եթերի ռեժիմով: Եվ որևիցե մեկը չի զանգահարում ու ասում` ինչ ցուցադրել, գրաքննություն գոյություն չունի»,- վստահեցրեց Սիմոնյանը:
Նա բացառեց նախկինում տեղի ունեցած բոլոր բացասական երևույթները, այդ թվում` վարչական ռեսուրսի օգտագործումը: Սիմոնյանը ևս պարտավորվում է նման դեպքերի մասին բարձրաձայնել:
Նա նաև նշեց, որ, օրինակ, իր նախընտրական պաստառները կարող են հայտնվել նոյեմբերի 24-ից: «Այն պարագայում, երբ մի ընտրատարածքում կա առնվազն 180 թեկնածու, կազմակերպությունը պարզապես չի կարող հասցնել քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը` նոյեմբերի 26-ի առավոտյան, բոլոր պաստառները փակցնել: Օրենքի մեջ այդ առումով որևէ ցուցում չկա»,- նշեց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է նոյեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված երթի անցկացմանը, պատգամավորն ասաց, որ դրանից առաջ էլ են երթեր արել և անելու են:
Անդրադառնալով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, որ «սափրված Փաշինյանը և թրաշով Փաշինյանը տարբեր մարդիկ են և տարբեր բաներ են ասում», Սիմոնյանը նշեց. «Թող զբաղվեն մի քանի անգամ հեռացած, բայց իրենց ղեկավար մնացած Սերժ Սարգսյանով և ոչ թե Փաշինյանի թրաշով»: