|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է դեկտեմբերին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հնարավորությունը Միլանում` ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում:
«Մենք կողջունենք նման հերթական հանդիպումը, եթե կողմերը պայմանավորվեն դրա անցկացման շուրջ: Դա յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է` նման որոշում կայացնել, նման հանդիպումներ անցկացնել: Եթե նման հանդիպում կայանա և կառուցողական լինի, այն կարելի է միայն ողջունել»,- ասել է նա: