|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Դեկտեմբերի 4-ին Կիևում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպումը:
Հանդիպումից հետո ԱԳ նախարարները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հարցով համատեղ հայտարարություն են ընդունել:
Հայտարարությունում նշվում է, որ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև վերջերս բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը և հույս հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք կոչ են արել կողմերին` դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները նախապատրաստելու համար: