կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-21 16:49
Հասարակություն

Դիվանագիտությունն այն զենքն է, որով պետք է կարողանանք շրջանցել կոնֆլիկտները. Հրանտ Մարգարյան

Դիվանագիտությունն այն զենքն է, որով պետք է կարողանանք շրջանցել կոնֆլիկտները. Հրանտ Մարգարյան

«Երկիր Մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն անդրադարձել է Բելառուսի ԱԳՆ խոսնակի աղմկահարույց արձագանքին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Բելառուսի ու Ղազախստանի պահվածքն այնքան տգեղ էր, որ մենք պետք է կարողանանք ազգովի կեցվածք ցուցաբերել: Մենք փոքր ժողովուրդ ենք, փոքր երկիր ենք, մեր առավելությունը մեր միասնականության մեջ է: Մենք պետք է պաշտպանենք մեր երկիրը, մեր երկրի արժանապատվությունը»,- ասել է նա:

Մարգարյանի խոսքով` կա այս հարցի մյուս կողմը: «Քաղաքականությունը, դիվանագիտությունն այն զենքն է, որով պետք է կարողանանք շրջանցել կոնֆլիկտները, անգամ` հակառակորդների հետ հարաբերության մեջ, էլ ուր մնաց, այսպես ասած, կիսաբարեկամական կամ բարեկամական երկրների նկատմամբ: Եթե մենք չենք կարողանում այդ քաղաքականությունն ու դիվանագիտությունն այնպես օգտագործել, որ կարողանանք շրջանցել կոնֆլիկտները, ուրեմն մտածելու բան ունենք` որտե՞ղ ենք թերություն ունեցել, որտե՞ղ է, որ պետք է փոփոխություն ապրենք: Ղազախստանն ու Բելառուսը պետք է տեսնեն` մենք մեկ ու միասնական կեցվածք ունենք: Դա է ճիշտը, որը պետք է պահենք ու պահպանենք»,- շեշտել է Մարգարյանը: