Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ, և փորձենք միասին կերտել մեր երազած Հայրենիքը»,- այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նրա փոխանցմամբ Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: Ըստ նրա, հայրենադարձության քաղաքականության դեպքում պետությունը թելադրողի դերում է: Այսինքն՝ ինքն է ստեղծում այն իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են վերադառնալ Հայրենիք․ «Այս պարագայում իրականում մենք դիտորդի դերում ենք: Ժամանակի ընթացքում մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ, որոնք հանգեցրել են այս իրավիճակին: Դրանցից է Լիբանանին պարտադրված երկարաժամկետ տնտեսական ճգնաժամը, որը մի փոքր արհեստածին է, բայց հետևաքնեը լուրջ են: Հաջորդ խնդիրն այդ երկրի բանկային համակարգի կաթվածահար վիճակն է: Այնտեղ առկա է տարբեր երկրների շահերի բախում: Մարդկանց մոտ լուրջ վախ կա, որ կարող են ունենալ Սիրիայի քաղաքացիական պատերազմը հիշեցնող երևույթներ: Ավելացնենք կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները: Պայթյունն էլ վերջին հարվածն էր: Արդյունքում ունենքն այն, ինչ ունենք»,- ասաց Զ․ Սինանյանը: