Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» միջազգային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հիմնավորման հիմքում 2017 թվականի սեպտեմբերին ՌԴ տրանսպորտի նախարարության առաջարկն է՝ ստեղծել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրո, որն ընդունվել է ԱՊՀ անդամ մի շարք պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կողմից: Ընթացիկ փուլում են նոր միջազգային կառույցի ստեղծման ուղղությամբ կատարվող ծավալուն աշխատանքները:
Նախագծում նշվում է, որ գործելու է համապատասխան համաձայնագիր, և բյուրոյում ՀՀ-ը ներկայացված է լինելու իր ներկայացուցչով: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում բացակայում են ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի լիարժեք քննություն անցկացնելու համար անհրաժեշտ ռեսուրսները, մինչդեռ Չիկագոյի կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունն ունի որոշակի պարտավորություններ ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնելու մասով: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում, որ «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված` ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություններ անցկացնող լիազոր մարմնի հետ մեկտեղ, որի գործառույթները, ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննությունների անցկացումից բացի, ընդգրկում են նաև թռիչքային անվտանգության հարցերում առկա միտումների վերլուծություն և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության տրամադրում, Հայաստանի Հանրապետությունը քննությունների անցկացման մասով անդամակցի տվյալ գործառույթներով զբաղվող` միջազգային հեղինակություն ունեցող տարածաշրջանային մարմնին՝ բյուրոյին:
Վերոնշյալ բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը՝ նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը: