|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Միրա Ռիկարդելին մեկ օր անց այն բանից, երբ ԱՄՆ առաջին տիկինը հրապարակայնորեն պահանջել էր նրա հրաժարականը. հայտնում է «Դոյչե վելե»-ի ռուսական ծառայությունը:
Ըստ Թրամփի մամուլի խոսնակ Սառա Սանդերսի` նա այլ պաշտոն կստանա վարչակազմում:
Մելանյան իր մամուլի խոսնակի միջոցով հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «առաջին տիկնոջ վարչակազմի կարծիքով` Ռիկարդելն այլևս արժանի չէ աշխատել Սպիտակ տանը»:
Ըստ ամերիկայն ԶԼՄ-ների` Մելանյա Թրամփի և Միրա Ռիկարդելի միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել մի քանի օր առաջ` կազմակերպական հարցերի պատճառով` կապված Մելանյայի` Աֆրիկա այցի հետ: