|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Shamshyan.com-ը գրում է, որ այսօր խոշոր, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին։
ՀՀ ՊՆ համարանիշերով բեռնատար ավտոմեքենան ժամը 12։00-ի սահմաններում Գորիսից դեպի Կուբաթլի գնալիս վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 4 զինվոր մահացել է, կան մի քանի վիրավորներ։
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց լուրը՝ ասելով, որ, այո, ՊՆ-ի մեքենա է վթարվել, կան զոհեր:
Զոհերի թվի և ինքնության, ինչպես նաև վիրավորների մասին մանրամասները՝ շուտով: