|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Բժշկական ապահովագրությունը կներդրվի 3-4 տարուց. 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ հիմա աշխատում են հայեցակարգային փաստաթղթի վրա, որում սահմանված կլինի, թե ինչպիսի ապահովագրություն են ուզում տեսնել:
«Մեզ նման երկրներում արդյունավետ են մեկ գնորդի կողմից իրականացվող ապահովագրական համակարգերը, երբ ապահովագրական հիմնադրամը մեկն է, և այդ այդ հիմնադրամը կա'մ պետական է, կա'մ հանրային: Այն չպետք է լինի մասնավոր: Եթե դա մասնավոր չէ, թույլ կտա ունենալ մեծ գնողականության ուժ, երբ դու ես շուկայում թելադրում ծառայությունների գները, ի տարբերություն մասնավորի»,- ասաց Թորոսյանը:
Ըստ նրա` դա ադմինիստրատիվ ծախսերի մեծ տնտեսում անելու հնարավորություն կտա: Թորոսյանի խոսքով` խնդիրը չաշխատողների հարցն է: «Այսինքն` բժշկական ապահովագրությունը ներդնելիս պետությունը պետք է հասկանա` դա ընդամենը 500 հազար հոգի աշխատողի համա՞ր է, թե՞ մնացած բոլորի համար էլ, ովքեր չեն աշխատում»,- ասաց Թորոսյանը: Նա հավելեց, որ մեր ապագան դա է` բժշկական ապահովագրությունը, որը կներդրվի 3-4 տարուց: