Փոխարժեքներ
16 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.51 |
EUR | ⚊ | € 414.95 |
RUB | ⚊ | ₽ 4.3582 |
GBP | ⚊ | £ 498.65 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
«Այն որ 2023 թվականաից պետք է ներդրված լիներ առողջապահական համակարգի ամենաթմբկահարվող բարեփոխումը, իսկ ես կասեի հեղափոխական ծրագիրը՝ առողջության համապարփակ ապահովագրությունը (ԱՀԱ), դա թողնենք ՀՀ կառավարիչներին՝ պարզելու թե ի՞նչն է պատճառը, որ հերթական անգամ խրոխտ առոգանությամբ, համոզիչ տոնայնությամբ առողջապահության համակարգի կատավարիչները տարիով շեփորահարում էին ապահովագրության ներդրման մասին, բայց արի ու տես, 2025 թիվն է, իսկ ՀՀ քաղաքացին առողջության պարտադիր ապահովագրություն չունի»,-գրում է «Առողջապահության իրավունք» ՀԿ ղեկավար, Առողջապահության նախարարության պետական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը:
«Հիմնականի մասին
Այժմ ցանկանում եմ հանրությանը ներկայացնել մի քանի կարևոր թեզեր ներկայում շրջանառվող «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծից:
Այս օրենքը գրված է հօգուտ մեծ եկամուտներ ունեցող ՀՀ քաղաքացիների և ծառայելու է միջին խավի հաշվին նրանց առողջապահական կարիքները հոգալուն: Հերթական անգամ, իրեն սոցիալական, ժողովրդավար պետությաուն հռչակած Հայաստանի Հանրապետությունը ի դեմս կառավարիչների, նախապատրաստվում է սոցալական անարդար սկզբունքներով օրենք ընդունել, որ ընդումնան արդյունքում, ցածր և միջին եկամուտ ունեցողները հոգալու են բարձր և գերբարձր եկամուտ ունեցողների առողջական ծախսերը: Սա շրջադարձային հակառակ մոտեցում է աշխարհում ընդունված դասական առողջության սոցիալական ապահովագրության սկզբունքներին:
Իսկ հիմա ավելի առարկայական.
ԱՀԱ օրենքի նախագծի Հոդված 14-ում ներկայացված է քաղաքացիների կողմից վճարվելիք ապահովագրավճարի հաշվարկման կարգավորումները:
Նախ նշեմ, որ ապահովագրավճարը սահմանված է բացարձակ թիվով, ոչ թե քաղաքացու աշխատավարձից հաշվարկվող տոկոսի ձևով և կազմում է 120.000-ից 164.400 դրամ տարեկան կամ ամսական ՝ 10.000-ից 13.700 դարամ: Յուրաքանչյուր տարի պետությունը ըստ իր ֆիսկալ հնարավորությունների ներկայացրած տիրույթում կորոշի ապահովագրավճարի չափը:
Հիմա, նույն այս հոդվածում ամրագրված է, որ եթե քաղաքացին ստանում է աշխատավարձ մինչև ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 75.000*2=150.000 դարամ, ապա վճարում է սահմանված ապահովագրավճարի 40%, այսինքն՝ ամսական 4.000-5.840 դրամ, իսկ եթե քաղաքացին ստանում է աշխատավարձ մինչև նվազագույն աշխատավարձի քառապատիկը՝ 75.000*4=300.000 դրամ, ապա նա վճարում է ապահովագրավճրի 60 %-ը, այս դեպքում ամսական՝ 8.000-10.960 դրամ:
Հետևաբար, եթե քաղաքացին ստանում է 301.0 հազար դրամ և ավել ապա վճարում է ապահոագրավճարը ամբողջությամբ՝ ամսական 10.000-13.700 դրամ:
Հիա, որպեսզի համադրելի լինեն վերոնշյալ ցուցանիշները և ավելի հստակ հասկանալի լինի այն ֆինանսական բեռը որ ԱՀԱ-ի օրենքի ընդունումից հետո ընկնելու է տարբեր եկամուտների չափ ունեցող քաղաքացիների ուսերին՝անհասկանալի որակի առողջապահական ծառայություններից օգտվելու համար, ներկայացում եմ հետևյալ հաշվարկը.
.100.000 դրամ աշխատավարձ ստացողը կվճարի ապահովագրավճար իր աշխատավարձի 4 ից-5,5%-ը, (միջազգային պրակտիկայում շատ կիրառվող տոկոսայի չափ)
.200.000 դրամ աշխատավարձ ստացողը կվճարի ապահովագրավճար իր աշխատավարձի 4 ից-5,5%-ը,
.500.000 դրամ աշխատավարձ ստացողը՝ 2ից-2,7%-ը,
.1 մլն դրամ աշխատավարձ ստացողը ՝ 1ից-1,4%-ը,
.2 մլն դրամ աշխատավարձ ստացողը՝ 0,5ից- 0,7%-ը,
.3 մլն դրամ աշխատավարձ ստացողը կվճարի ապահովագրավճար իր աշխատավարձի ընդամենը 0,3ից- 0,46%-ը։
Ստացվեում է, որ օրինակ բժշկական կենտրոնի տնօրենը, ով ստանում է շուրջ 1 մլն դրամ աշխատավարձ վճարելու է ապահովագրավճար իր աշախատավարձի ընդամենը 1-ից-1,4%-ը , երբ նույն կլինիկայում աշխատող բուժքույրը, ով սատանում է 200.000 դրամ, վճարելու է իր աշխատավարձի 4-ից-5,5%-ը, այսինքն 4 անգամ տոկասային հարաբերությամբ ավել իր տնօրենից և ստանալու է նույն բժշկական ծառայությունների փաթեթից օգտվելու իրավունքը:
Հիշեցնեմ, որ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը մոտ 280.000 դրամ է, իսկ միլիոններով աշխատավարձ ստանում են բարձր պաշտոն զբազեցնողները, ՏՏ ոլորտում աշխատողները, մասնավոր բիզնեսի բարձր մենեջերական թիմերը և այլն:
Նիկոլ Փաշինյան ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարություն այսօրինակ մոտեցումը հակասոցիալական է, չի բխում հասարակության սոցիալական համերաշխությունից, այն ավելի է խորացնելու հասարակության մեջ եղած պառակտումը:
Հ.Գ. Սա ոչ միայն ապասոցիալական է. արդար չէ, այլ նաև ամոթալի է»,-գրել է Ծաղիկ Վարդանյանը։