Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ոստիկանության օժանդակությամբ Սամվել Վարդանյանի հայտնի ծեծի և ստորացման գործընթացն ոչ միայն իմ պրակտիկայում այլև Հայաստանում 30 տարուց ավել չի գրանցվել»,- դատարանի դիեմաց հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա հայտնեց, որ չլսված բան է, որ ոստիկանները մասնակից լինեն խուլիգանների կողմից իրականացրած նման զազրելի արարքին և հույս հայտնեց, որ գոնե դիմակավորված հարձակվողները ոստիկաններ չեն լինի։
«Սա երբևէ եղած ծայրահեղ ծանր ու վտանգավոր իրավիճակ է»,-ասաց Բաբայանը։
Պատասխանելով դատարանից ակնկալիքների մասին հարցին՝ փաստաբանը ցավով նկատեց, որ դատավոր Չիչոյանը միայն բավարարել է իշխանությունների պահանջը։
Նա հայտնեց, որ որպես փաստաբան ակնկալու է որ Վարդանյանի խափանման միջոցի փոփոխման հայցը կբավարարի դատարանը, բայց մյուս կողմից մեծ հույսեր չունի;
«Օրենքի առաջ հավասարության ինստիտուտ գոյություն չունի։ Եթե ընդդիմադիր գործիչ է և արարքը հանցավոր չէ, միևնույնն է, նրան պետք է կալանավորեն, ազատազրկման դատապարտեն։ Եթե իրական հանցագործությունն իրականացրել է իշխանության ներկայացուցիչը, ապա նրան կխրախուսեն, կամ, առնվազն, ոչ մի բան չեն անի»,- հայտարարեց Սամվել Բաբայանը։