կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-06 22:05
Հասարակություն

Լևոն Աբրահամյանը՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Լևոն Աբրահամյանը՝ Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը:

ՀԻշեցնենք, որ Yerkir.am-ն անդրադարձել էր Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի փոփոխության հարցին. Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանն էր, նա ընտրվել էր այս տարվա հունվարին՝ միաձայն: Այնուհետև դեպքերն այլ ընթացք ստացան՝ հուլիսի 8-ին պարզ դարձավ, որ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ քննվող քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել է Լևոն Սարգսյանին և նրա դստերը՝ Անի Սարգսյանին. նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նույն օրը ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Լևոն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը նույն օրը դատարանի որոշմամբ բավարարվել է:

Լևոն Սարգսյանը շարունակում էր Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը լինել, քանի որ կառավարությունը դեռ պետք է հաստատեր լրացված և ճշգրտված կանոնադրությունը: 

Ներկայացնենք Լևոն Աբրահամյանի մասին մանրամասներ: 

Կրթություն
1965 - 1970 թթ. Երևանի պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
1974 - 1978 թթ.ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա (Մոսկվա): 1978 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Ավստրալիայի և Օվկիանիայի բնիկների մշակույթի վերաբերյալ

Մասնագիտական փորձ

1970-1972 թվականներին եղել է ԵՊՀ մոլեկուլյար կենսաֆիզիկայի ամբիոնի ասիստենտ, 1973-1974 թվականներին` Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ լաբորանտ։ 1978 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում, 1978-1988 թվականներին` ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 1988 թվականից՝ ավագ գիտաշխատող։ 2005 թվականից՝ արդիականության ազգաբանության բաժնի վարիչ։

1990 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ԱՄՆ-ի Պիտսբուրգի (1994), Կալիֆոռնիայի Բերկլիի (1997) և Կոլումբիայի(2001) համալսարաններում։ 2005 թվականից ղեկավարել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժինը:

Հեղինակ է շուրջ 170 աշխատության: 

Կոչումներ
2006 թ. ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
2009 թ. ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ