|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Մարտի 16-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը` օրակարգում ունենալով 3 հարց. Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխությունների կատարում, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենի փոփոխություն:
Խորհուրդը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի ընդգրկվելն ընդունել է ի գիտություն: Դադարեցրել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի կազմում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի լիազորությունները և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանին, որպես անդամ, ընդգրկել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի կազմում:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն` ի պաշտոնե:
Լսելով Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի փոփոխության հետ կապված հարցը, խորհուրդը որոշել է 2016թ. մարտի 17-ից դադարեցնել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում Գեղամ Պետրոսյանի լիազորությունները` հիմք ընդունելով աշխատանքից ազատման մասին իր դիմումը, և այդ պաշտոնում նշանակել Լևոն Մնացականյանին:
Երեք որոշումներն էլ ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից ընդունվել են միաձայն: Նիստի ավարտին անդրադարձ է եղել ՓՄՁ-ի աջակցության և դրանց զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությանը: