Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
90 տարեկան հասակում կյանքից հեռացել է ժողովրդական արտիստ, դիրիժոր, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբի ղեկավար Յուրի Դավթյանը. Yerkir.am-ին տեղեկանում է Հայաստանի թատերական գործիչների միության ֆեյսբուքյան էջից:
1938 թվականին Դավթյանն ընդունվել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ 1947-1952 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում՝ պրոֆեսորներ Սարաջևի և Տիգրանովի դասարաններում։
1973-1974 թվականներին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, 1966-1968 և 1992-1994 թվականներին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1980-2000 թվականներին կրկին եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը։
Ղեկավարել է ԽՍՀՄ երկրների մի շարք՝ ԽՍՀՄ Պետական, Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։
Մինչ մահանալն աշխատել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ որպես գլխավոր դիրիժոր։