|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բրազիլիայի նորընտիր նախագահ Ժաիր Բոլսոնարուն հաստատել է, որ մտադիր է իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Ըստ նրա` որոշել, թե որն է Իսրայելի մայրաքաղաքը, իրավունք ունի միայն այդ երկրի ժողովուրդը. հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ նախընտրական արշավի ժամանակ Բոլսոնարուն խոստացել էր Բրազիլիայի դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ:
«Իսրայելը սուվերեն պետություն է: Եթե դուք ընտրում եք ձեր մայրաքաղաքը, ապա մենք ընդունում ենք այդ ընտրությունը»,- ասել է նա իսրայելական Israel Hayom թերթի հետ զրույցում:
Նախկինում նման որոշում են կայացրել ԱՄՆ-ը, Գվատեմալան:
Բոլսոնարուն իր պաշտոնը կստանձնի 2019-ի հունվարի 1-ից: