Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանցիների 38 տոկոսը կարծում է, որ ՌԴ–ի և Թուրքիայի հարաբերությունները կվատթարանան Արցախի պատճառով. հայտնում է ռուսական Հանրային կարծիքի ֆոնդը։
Հարցվածների միայն 23 տոկոսն է տեղյակ հակամարտությանը թուրքական ներգրավվածության մասին, ինչ–որ մի բան լսել են 33 տոկոսը։
53 տոկոսը կարծում է, որ այժմ հարաբերությունները լավ են, ըստ 17 տոկոսի՝ վատ։
Հարցվածնե րի 41 տոկոսը կարծում է, որ երկու կողմերն էլ մեղավոր են հակամարտության բռնկման համար, 9 տոկոսի կարծիքով՝ Ադրբեջանն է մեղավոր, 2տոկոսի կարծիքով՝ Հայաստանը։
Հարցվածների 71 տոկոսն անտարբեր է կողմերի հանդեպ, 12 տոկոսն աջակցում է Հայաստանին, 2-ը՝ Ադրբեջանին։
8 տոկոսը կարծում է, որ ՌԴ–ն պետք է աջակցի ՀՀ–ին, իսկ 1-ը՝ Ադրբեջանին։